Ինչու՞ Գյումրիի նորակառույց փողոցները պաշտոնապես չեն հանձնվել շահագործման. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած այցի ժամանակ անդրադարձավ նաև դեռ պաշտոնապես շահագործման չհանձնված ՎԶԲ-ի ֆինանսավորմամբ իրականացված ճանապարհաշինության առաջին փուլով կատարված շինաշխատանքներին, նշելով, որ այդ հարցը գտնվում է քաղաքային իշխանությունների տիրույթում, եւ եթե կան թերություններ բնականաբար չի ընդունվելու, որքան տեղյակ եմ, թերությունները շտկված են եւ մոտ ապագայում խնդիրը հանգուծալուծում կստանա:
Իսկ ինչ վերաբերում է Շիրակի մարզի Արփի լիճ ազգային պարկ տանող ճանապարհին. այս պահին ոչ մի աշխատանք չի կատարվում այդ հարցի կարգավորման համար, մենք ունենք այլ բնակավայրեր, որոնք ավելի կենսական են ու կարեւոր, հնարավոր է նման զբոսաշրջային տարածքաներին տալ գրունտային լուծում մինչեւ որ կունենանք ասֆալտապատման ծրագիր:
Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին` նախարարը պատասխանեց. Այո համայնքների խոշորացում նախատեսված էր այս տարվա աշնանը, բայց համավարակով պայմանավորված դեռ վերջնական որոշում չունենք հետագայի համար:
Կարծիքներ