Ֆրանսիան և Բուլղարիան ստորագրել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր

Ֆրանսիան և Բուլղարիան ստորագրել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր

Ֆրանսիան և Բուլղարիան ստորագրել են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մտադրության համաձայնագիր։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության և թվային ինքնիշխանության նախարարությունը։

«Որպես Ատոմային էներգիայի եվրոպական դաշինքի անդամներ՝ Ֆրանսիան և Բուլղարիան ընդգծում են ատոմային էներգիայի կարևոր դերը մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության Եվրամիության նպատակին հասնելու և էներգետիկ անվտանգության ու ինքնիշխանության ամրապնդման գործում: Երկու երկրները մտադիր են շարունակել համագործակցությունը ինչպես Դաշինքի շրջանակներում, այնպես էլ երկկողմանի»,- ասվում է նախարարության կայքում ։

Համաձայնագրի հրապարակված տեքստի համաձայն՝ այն ենթադրում է «միջուկային էներգիայի խաղաղ օգտագործում»՝ համաձայն երկու երկրների ազգային առաջնահերթություններին և միջազգային պայմանագրերին, որոնք նրանք նախկինում վավերացրել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում