Բելառուսի ԱԳ նախարարը ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է երկրում սահմանադրական բարեփոխումների մասին
Բելառուսի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է երկրում սահմանադրական բարեփոխումների մասին, գրում է ТАСС-ը։
Վլադիմիր Մակեյը խոսել է նաև հանրապետության արևմտյան սահմանին առկա իրավիճակի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ բելառուսական կողմի սերտ համագործակցության մասին:
Ինչպես ասվում է Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարությունում՝ կողմերը նշել են ՄԱԿ-ում Բելառուսի Հանրապետության նախաձեռնությունների դրական և կառուցողական դերը՝ նպաստելով աշխարհում կայունությանը:
Կարծիքներ