Լուկաշենկոն ազդարարել Է ՌԴ-ի հետ համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու մասին
Բելառուսը եւ Ռուսաստանը աշխատում են համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու վրա, այդ թվում՝ օգտագործվելու Է ռազմական նպատակներով: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք ոչ միայն պատրաստ ենք տիեզերք ուղարկել որեւիցե մեկին, ուղարկել մեր տիեզերագնացին:
Մենք նրան կուղարկենք մոտ ժամանակներս: Մենք արտադրում ենք տիեզերական ապարատներ: Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք տիեզերքում ստեղծել տիեզերական ապարատների համատեղ խմբավորում»,-«Բելտա» պետական գործակալությունը նոյեմբերի 4-ին մեջբերում Է Բելառուսի նախագահի խոսքը՝ որով նա հանդես Է եկել Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի աշխատակիցների հետ հանդիպմանը: «Դա միայն ռազմական նպատակներով չԷ: Ռուսաստանը վիթխարի երկիր Է:
Եվ մենք կարողացել ենք խորամուխ լինել այդ ծրագրում եւ ռուսաստանցիների հետ միասին կստեղծենք արբանյակների այդ խմբավորումը: Մենք այսօր ունենք արբանյակ, որը 500-600 կիլոմետր բարձրությունից տեսնում Է 35 սանտիմետրանոց օբյեկտը: Ուստի մենք այստեղ հսկայական քայլեր ենք անում»,-հավելել Է Լուկաշենկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ