Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Բնական աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 21.24-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անթաքիայի շրջանում։
Այդ տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել 9,19 կիլոմետր խորության վրա։ Փլուզումների և տուծաժների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կարծիքներ