Ուսեյն Բոլթը վստահ է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր ռեկորդները չեն գերազանցվի
Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, մարզական կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը վստահ է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր ռեկորդները չեն գերազանցվի։
«Ես վստահ եմ, որ 100 և 200 մետր վազքում ռեկորդ չի լինի Տոկիոյում։ Չեմ կարծում, որ հիմա վազորդները բավարար մակարդակ ունեն այդպիսի արդյունքների համար, բայց տեսնենք»,-ասել է Բոլթը։
34-ամյա Բոլթը նաև աշխարհի 11-ակի չեմպիոն է, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։ 100 մետր վազքում Բոլթի համաշխարհային ռեկորդը 9,58 վայրկյան է, 200 մետրինը՝ 19,19 վայրկյան։
Կարծիքներ