Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի թուրք նախագահը և 17 թուրք ծանրորդ մեղադրվում են դոպինգային խախտումների համար
Դոպինգի թեստավորման միջազգային գործակալությունը (ITA) Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) թուրք նախագահ Հասան Ակուսին մեղադրել է թուրք ծանրորդների դոպինգային խախտումները քողարկելու մեջ։
2013 թվականին Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Հասան Ակուսը հանցավոր գործարքի մեջ է մտել Ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ և թաքցրել 17 թուրք ծանրորդների դոպինգային խախտումները: Այս մասին հաղորդում է ITA-ի մամուլի ծառայությունը։
Մեղադրանքներ են ներկայացվել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Թամաշ Այանի դեմ։
Կարծիքներ