23-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց և զենք է հայտնաբերվել

23-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց և զենք է հայտնաբերվել

Նոյեմբերի 11-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել և, զենք-զինամթերք ու թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալել, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: 

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 0.29 գ դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ՝ 2,20 գ դեղնականաչավուն զանգվածով: Երիտասարդը սրահից ոստիկաններին է ներկայացրել լուսարձակիչ զենք՝ փամփուշտով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում