Արցախում ՃՏՊ-ի հետևանքով 9 քաղաքացիներ տեղափոխվել են բժշկական հաստատություններ
Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի մոտ նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հաստատություններ:
Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Քաղաքացիներից 8-ին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար, և դուրս են գրվել բուժհաստատություններից:
Քաղաքացիներից 1-ը ձախ 1-4-րդ կողերի կոտրվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախ թոքի կոլապս, ստորին բլթի սալջարդ, ենթամաշկային էնֆիզեմա ախտորոշմամբ գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։ Հիվանդի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
Կարծիքներ