25,000 ԱՄՆ դոլար՝ հակաիշխանական գրառումների ու ելույթների համար․ հայտնի է, թե ով է վարձատրել քաղաքագետ էդգար էլբակյանին
MediaNews-ը գրում է․
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքն ալեկոծվեց։ Ընդդիմության կողմից նախ փորձ արվեց կառավարության ու Ազգային ժողովի շենքերը գրավելով հեղաշրջում կազմակերպել, սակայն չհաջողելով, ընդդիմությունը լծվեց փողոցային պայքարով իշխանափոխություն իրականացնելուն։ Ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակում իշխանությունն ընդունեց արտահերթ ընտրությունների գնալու որոշումը, իսկ հիմնական թեկնածուները դարձան Ռոբերտ Քոչարյանն ու Փաշինյանը։
Տարիներ շարունակ Հայաստանից բացակայած, Արցախի ու Հայաստանի տեղը մոռացած Քոչարյանին ընտրությունների ժամանակ բնականաբար անհրաժեշտ էին քարոզիչներ, ովքեր ամեն հարցում կքննադատեին իշխանությանը և ամեն բան կանեին, որպեսզի Քոչարյանը կարողանա հասնել իշխանության։ Սակայն ի տարբերություն Փաշինյանի, Քոչարյանն իր կողքը մարդկանց հավաքելու խնդիր ուներ և հենց այստեղ էլ նրան օգնության էին գալիս դիզած միլիոնները։
MediaNews-ի տեղեկություններով, 2020 թվականի ԱԺ ընտրությունների առաջ Ռոբերտ Քոչարյանը 25,000 ԱՄՆ դոլար է վճարել քաղաքագետ էդգար էլբակյանին, որպեսզի վերջինս իր հրապարակային ելույթներով ու գրառումներով ամեն կերպ սևացնի Փաշինյանի անձը և օգնի Քոչարյանին հասնել իշխանության։
Ընդ որում, այսպես կոչված քաղաքագետ կամ «փիառչիկ» էդգար էլբակյանը մինչ օրս էլ շարունակում է իր գործը։ Իսկ վերջին օրերին ակտիվ քարոզում է, որ պետք է մասնակցել ընդդիմության ապրիլի 5-ին հրավիրած հանրահավաքին, թաքցնելով հանրահավաքի կազմակերպչի անձը՝ Ռոբերտ Քոչարյանին։
Ի դեպ, ի դեմս էդգար էլբակյանի Քոչարյանը վատնում է իր փողերը, քանզի ինչպես 2020թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, «փիառչիկ» էդգար էլբակյանը այդպես էլ հաջողություն չգրանցեց՝ մնալով Քոչարյանի «մաշեցնելու» տրամաբանության մեջ։
Կարծիքներ