Լուկաշենկոն կհանդիպի Պուտինին՝ քննարկելու Բելառուսի իրադարձությունները
Ըստ Բելառուսի նախագահի, երկրում «գունավոր հեղափոխության» սցենարի համաձայն, արտաքին ագրեսիայի նշաններ կան: Այս մասին հայտնում է Tass.ru-ն: Այսօր առավոտյան Լուկաշենկոն հայտնել է, որ պատրաստվում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ըստ Բելառուսի նախագահի խնդիրը տարածաշրջանային է: Լուկաշենկոն ընդգծել է, որ կարծում է ցուցարարների մեծ մասը չի հասկանում տեղի ունեցող իրադարձությունների իմաստը: «Նրանք, ովքեր համակարգում ուղղորդում են այս իրադարձությունները, հրաշալի հասկանում են, թե ինչ են անում, բայց հազարավոր բելառուսներ պարզապես չգիտեն, թե ինչի համար են դուրս եկել փողոց», - նշել է Լուկաշենկոն:
Նա կարծիք է հայտնել, որ անկարգությունների կազմակերպիչները այդ ամենը բեմադրում են և այն ինչ տեսնում եք բեմադրված կադրեր են, կեղծ լուրեր են տարածում ՝ հասարակական կարծիքի վրա ազդելու համար:
Կարծիքներ