Կամչատկայի Կարիմսկի հրաբխի վրա մոխրի մեծ արտանետում է տեղի ունեցել

Կամչատկայի Կարիմսկի հրաբխի վրա մոխրի մեծ արտանետում է տեղի ունեցել

Կամչատկայի Կարիմսկի հրաբխի վրա տեղի ունեցած  մոխրի արտանետման ամպը ձգվում է հարյուրավոր կիլոմետրեր, այս մասին ասել է  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի աշխատակից Դմիտրի Մելնիկովը։

«Նոյեմբերի 3-ին Կարիմսկի հրաբխի վրա ուժեղ ժայթքում է տեղի ունեցել, մոխրի արտանետումը ծովի մակարդակից գտնվում է 10 կմ բարձրության վրա: Բացի մոխրից, մեծ քանակության հրաբխային գազ՝ ծծմբի երկօքսիդ է արտանետվել  մթնոլորտ»,- գրել է Մելնիկովը Instagram-ի իր էջում ։

Կամչատկայի հրաբխի ժայթքումների արձագանքման խմբի (KVERT) տվյալներով՝ մոխիրը տարածվել է 600 կիլոմետրի վրա։

Կարիմսկի հրաբուխը գտնվում է Կամչատկա թերակղզու արևելյան մասում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 115 կմ հեռավորության վրա։ Հրաբխի բարձրությունը 1486 մետր է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում