3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր, ժամը 13:50-ին, Օնիից 1 կմ հեռավորության վրա գտնվող Պիպիլետի գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել։

Aliq Media-ի  փոխանցմամբ ՝ հաղորդվել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ։

Նշենք նաև, որ վերջին շրջանում Վրաստանի այս հատվածում երկրաշարժերը հաճախակի բնույթ են ստացել։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին, 21։04-ին 3.8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 9 կմ արևելք հատվածում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում