«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են քողարկված թմրամիջոց ատամի մածուկի մեջ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են քողարկված թմրամիջոց ատամի մածուկի մեջ

Սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում