C-400 համակարգերը ոչնչացրել են թիրախները Պետերբուրգի մերձակայքում տեղի ունեցած հսկիչ ստուգման ընթացքում
Արեւմտյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի հաշվարկները 2021 ուսումնական տարվա ստուգողական պարապմունքների ընթացքում ոչնչացրել են գերձայնային թիրախները: Այդ մասին հաղորդել Է ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը:
«Մարտական հաշվարկները, զենիթային կառավարման հրթիռների Էլեկտրոնային գործարկման օգնությամբ, հետ են մղել պայմանական հակառակորդի հոծախումբ հրթիռային ավիացիոն հարվածը: Վարժական հարձակումների ծրագիրը ներառել Է միաժամանակյա ներգործություն գերարագ, բալիստիկ եւ գերձայնային թիրախների զենիթային հրթիռային համակարգի վրա»,-ասվում Է օկրուգի հաղորդագրության մեջ: Նաեւ ԱՌՕ-ում հաղորդել են, որ զինվորականները կատարելագործել են արձակման կայանքների տեղափոխումը մարտական վիճակից երթայինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ