Աշխարհի ամենաբարձրահասակ կինն ապրում է Թուրքիայում (տեսանյութ)
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
Այս տարի Գելգին ևս մեկ անգամ հասակի չափում է անցել և դարձել արդեն չափահասների ռեկորդակիր։ 24-ամյա աղջկա արտասովոր բարձր հասակի պատճառը Ուիվերի համախտանիշն է, որը բնածին հիվանդություն է և պատճառ է դառնում հիվանդի չափից դուրս արագ աճին, իսկ երբեմն նաև ուղեկցվում է թեթև մտավոր խնդիրներով:
Գելգին բարձր հասակի պատճառով դժվարանում է քայլել։ Նա կարողանում է տեղաշարժվել միայն հատուկ իր համար պատրաստված սայլակի կամ քայլակի օգնությամբ։
Ուշագրավ է, որ աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը ևս ապրում է Թուրքիայում։ Դա Սուլթան Քյոսեն է, որի հասակը կազմում է 251 սմ։
Կարծիքներ