Առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները:
Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է: Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»,- ասաց Խոջոյանը:
Համաձայն ՀՀ 2019 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 444,8 հազար հա վարելահողերից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 216,9 հազար հեկտարը կամ 48,8 %-ը:
Կարծիքներ