Հորդանանի թագավորն Ամմանում ընդունել է Իսրայելի վարչապետին

Հորդանանի թագավորն Ամմանում ընդունել է Իսրայելի վարչապետին

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը երեքշաբթի օրը թագավորության մայրաքաղաքում բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է հորդանանյան Petra գործակալությունը ։

Նրա խոսքով, հանդիպման ժամանակ թագավորն ընդգծել է Երուսաղեմում ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտությունը եւ կոչ է արել հավատարիմ մնալ երկու պետությունների սկզբունքին Պաղեստինի խնդիրը քննարկելիս։ Թագավորը նաև կոչ է արել Իսրայելի վարչապետին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է վնասել խաղաղ բանակցություններին։

Հորդանանի կողմից Իսրայելի պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցել են նաև Հորդանանի վարչապետը, թագավորության արտաքին գործերի նախարարը և հետախուզության վարչության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում