ՔՊ Արաբկիր տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ

ՔՊ Արաբկիր տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ

Հունիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ։

Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվել են՝ Վլադիմիր Վարդանյանը, Արման Բաբաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Զոյա Ոսկանյանը, Էդգար Զաքարյանը, Վահե Վարդանյանը, Ծաղիկ Բաբայանը, Անահիտ Ավանեսյանը, Արշակ Օրդուխանյանը։

Վերահսկող է ընտրվել Արմեն Խոջոյանը։

ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշել է՝ խորհրդի նախագահի պաշտոնում վարչության հաստատմանը ներկայացնել Էդգար Զաքարյանի թեկնածությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում