Փաստորեն Արգիշտի Քյարամյանը ճիշտ էր, իսկ սխալվողները էլի սխալվեցին

Փաստորեն Արգիշտի Քյարամյանը ճիշտ էր, իսկ սխալվողները էլի սխալվեցին

Հանրային հեռուստաընկերության տաղավարում Պետրոս Ղազարյանի հաղորդաշարի շրջանակներում կազմակերպված հարցազրույցի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանն անդրադառնալով պատերազմական օրերի որոշ իրադարձությունների՝ հատկապես խոսել էր Շուշիում տեղի ունեցած ռազմական գործողություններին իր մասնակցության, ինչպես նաև որոշ հայտնի ուժերի մեղմ ասած «չմասնակցության» վերաբերյալ:

Արգիշտի Քյարամյանը խոսել էր նաև այն մասին, որ Շուշիում եղել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին և անգամ նրանք իրար հետ միասին են դուրս եկել Շուշիից՝ առանց ինկասացիոն մեքենաների ու շահարկումների տեղիք տվող դրամների և ոսկիների: Եվ ահա հաջորդող ողջ օրվա ընթացքում այդ հարցազրույցը դարձել էր այդ հայտնի ուժերի, նրանց սատարողների անհանգստության հիմնական առիթը և համացանցային հանրությանը բաժանել երկու մասի՝ մի մասը պնդում էր, որ Քյարամյանը ճիշտ է, մյուս մասը՝ համոզում էր հակառակում: Եվ ահա չուշացավ նաև հիմնական ապացույցը և ո՜վ զարմանք, արտահայտվեց հենց ինքը Սեյրան Օհանյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասելով՝ «Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչպես նաեւ պաշտոնից ազատվելուց հետո, Արցախ վերադառնալով, մշտապես իր հետ է եղել, նաև՝ Շուշիի հրամանատարական կետում: Ստեփանակերտում ինքն այլ խնդիրներ է կատարել, մենք Շուշիիում ենք միայն միասին եղել, երբ գնացել ենք Ստեփանակերտ, արդեն տարբեր խնդիրներ ենք կատարել:

Հրամանատարական կետում գտնվելու ժամանակ պարոն Քյարամյանը, ճիշտ է ասում, որ ինքը շատ հարցերում տեղի հրամանատարին աջակցել է, հրամանատարի և իմ խնդրանքով հանդերձավորվել է և գնացել , խնդիրներ կատարել՝ տեղակայման և տեղում խնդիրները ճշտելու համար: Երբ որոշում ընդունվեց Շուշիից հրամանատարական կետը տեղափոխել,որը արդեն մի քանի կողմից շրջափակման մեջ էր գտնվում, մենք դուրս ենք եկել պրն. Քյարամյանի հետ, մեզ հետ էլի մարդիկ են եղել, և ինչպես ինքը նշեց, նույն մեքենայով։ Հավելեմ, որ ամսի 7-ի երեկոյան Արցախի նախագահի խնդրանքով ես շտապ մեկնել եմ Երևան՝ զենքի, սպառազինության հետ կապված խնդիրներով, այդ ժամանակ էլ Քյարամյանը ինձ հետ վերադարձել է Երևան»:

Հ. Գ. – Փաստորեն ինչպես հայտնի «դասականը» կասեր՝ Արգիշտի Քյարամյանը ճիշտ էր, Վանեցյանն էլի սխալվեց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում