Քուվեյթի չպատվաստված քաղաքացիները չեն կարողանա դուրս գալ երկրից
Քուվեյթի կառավարությունը կարգելի երկրից դուրս գալ այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Որոշման մեջ նշված է, որ երկրից դուրս ճանապարհորդությունները քաղաքացիների համար կարգելվեն մայիսի 22-ից: Բացառություն են կազմելու այն տարիքային խմբերը, որոնք պատվաստման ենթակա չեն: Օտարերկրյա քաղաքացիների՝ Քուվեյթ մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ:
Քուվեյթի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 276 հազար դեպք, մահացել է 1578 մարդ:
Կարծիքներ