Ինչ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմը խաղաղության պայմանագրի՝ չհամաձայնեցված հոդվածների մասով․ վարչապետ

Ինչ առաջարկներ է ներկայացրել հայկական կողմը խաղաղության պայմանագրի՝ չհամաձայնեցված հոդվածների մասով․ վարչապետ

Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: 

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ:

Նաև կա խնդիր իրավական հարթություններում՝ վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է  ընդունելի լինել…

Գաղափարը հետևյալն է, որ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որևէ բան հետ կանչում, այլև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես: Հակառակ դեպքում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ մի հայց հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, այսինքն՝ մենք պայմանավորվեցինք, որ չենք տանում միջազգային ատյաններ, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հայցերը դնի սեղանին, և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ: Իսկ այդ պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք՝ այդ էսկալացիայի հիմքը կառավարելու, միջազգային հարթակներն օգտագործելու համար: Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, և էլի հումանիտար նուրբ հարցեր կան, դա կարող է մեզ համար ընդունելի լինել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում