Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել մրցույթի հաղթողին

Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել մրցույթի հաղթողին

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 7-ին ամփոփել է մայրության և գեղեցկության առթիվ անցկացված մրցույթի արդյունքները:

Ինչպես հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից, կանանց միամսյակը հիշարժան դարձնելու նպատակով FLYONE ARMENIA-ն երկու ավիատոմս է նվիրել անցկացված մրցույթի հաղթողին։ Ավիատոմսերը վավեր կլինեն մեկ տարի ժամկետով եւ կգործեն ցանկացած ուղղությամբ:

Մրցույթը մեկնարկել էր մարտի 8-ին և ամփոփվել ապրիլի 7-ին` FLYONE ARMENIA-ի սոցիալական հարթակներում։ Հաղթող մասնակցի ընտրությունը կատարվել է  պատահականության սկզբունքով:

 FLYONE ARMENIA-ն շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին և խոստանում է ավելի հաճախ իրականացնել նման մրցույթներ:

FLYONE ARMENIA ընկերության մասին FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը: FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը,  Լիոնը, Ստամբուլը և Սոչին: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը: FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ․ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում