Հայաստանը վերջին մեկ տարում 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսում. 54-րդն ենք. ԲՏԱ նախարար

StartupBlink-ի Global Startup Ecosystem Index-ը համաշխարհային վարկանիշային համակարգ է, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի 100 երկրների և 1000 քաղաքների ստարտափ էկոհամակարգերի վիճակը։ Այս վարկանիշը ստեղծվում է բազմաթիվ տվյալների վրա հիմնվելով՝ հաշվի առնելով ստարտափների քանակը, որակը և բիզնես միջավայրի պայմանները։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում:
«Զեկույցում անդրադարձ է կատարվել մի քանի կարևոր գործոնների, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնց նպատակն է աջակցել երկրում տեխնոլոգիական ստարտափներին, մասնավորապես, հարկային խթաններ և թիրախային ներդրումներ բարձր տեխնոլոգիական ոլորտներում՝ նշելով, որ այդ ներդրումները հիմնականում ուղղորդվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով, որն ակտիվ դեր է խաղում նորարարության խթանման և թվային տնտեսության ենթակառուցվածքների աջակցման գործում»,- նշված է գրառման մեջ:
Կարծիքներ