ԵԱՀԿ-ն խումբ կուղարկի Հայաստան սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատման համար
ՀՀ կառավարության հրավերով հոկտեմբերի 21-21-ը ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկելու կարիքների գնահատման խումբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
«Այցի նպատակը որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի գնահատումն է` ԵԱՀԿ մանդատի ու փորձի հիման վրա` կառույցի համապարփակ անվտանգության կոնցեպցիայի շրջանակներում։
ԵԱՀԿ Քարտուղարության ներկայացուցիչներից ու միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող շրջաններ ու տեղում խորհրդատվություն կանցկացնի համապատասխան ազգային ու տեղական շահագրգիռ կողմերի և միջազգային գործընկերների հետ», - ասվում է ԵԱՀԿ հաղորդագրությունում։
Կարծիքներ