Մինսկը Լատվիայի դեսպանատան աշխատակիցներից պահանջել է լքել Բելառուսը
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Լատվիայի դեսպանին և դեսպանատան բոլոր աշխատակիցներին առաջարկել է լքել Բելառուսը Ռիգայում պետական դրոշը անարգելուց հետո: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
«Դեսպանին փոխանցվել է համապատասխան բողոքի նոտան: Մենք չենք կարող նման սադրիչ գործողությունները թողնել անպատասխան: Այդ իսկ պատճառով դեսպանին առաջարկվել է լքել Բելառուսը 24 ժամվա ընթացքում: Դիվանագիտական ամբողջ անձնակազմին առաջարկվել է հեռանալ Բելառուսից 48 ժամվա ընթացքում»,-նշել է նախարարը:
Իր հերթին, Լատվիան դուրս է հանում Բելառուսի դիվանագետներին:
Ռիգայի քաղաքապետը Լատվիայի ԱԳ նախարարի հետ քաղաքի կենտրոնում Բելառուսի պետական դրոշը փոխարինել էին սպիտակ-կարմիր-սպիտակ գույներով դրոշով՝ բելառուսական ընդդիմության խորհրդանիշով:
Կարծիքներ