Moderna-ից հայտնել են, որ իրենց պատվաստանյութը «բարձր արդյունավետություն» է ցույց տալիս 12-17 տարեկանների շրջանում

Moderna-ից հայտնել են, որ իրենց պատվաստանյութը «բարձր արդյունավետություն» է ցույց տալիս 12-17 տարեկանների շրջանում

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունից հայտնել են, որ իրենց ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութը «բարձր արդյունավետություն» է ցույց տալիս 12-17 տարեկանների շրջանում:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, ընկերության հայտարարության համաձայն՝ «Քովիդ-19»-ով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել 3732 պատանի կամավորի շրջանում, որոնք ստացել են պատավաստանյութի երկու դեղաչափը:

Moderna-ից հայտնել են, որ շուտով համաշխարհային մակարդակով վերահսկիչ մարմիններին կներկայացնեն իրենց տվյալները՝ սպասելով պատանիների շրջանում դեղամիջոցն օգտագործելու թույլտվության հաստատմանը:

Թեև պատանիների շրջանում կորոնավիրուսով վարակման հետևանքով ծանր հիվանդացության դեպքեր չեն գրանցվում, նրանք կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ: Փորձագետները հույս ունեն, որ նրանց պատվաստումը ևս կնպաստի համավարակի կանգնեցմանը:

Նշվում է, որ ամերիկա-գերմանական Pfizer-BioNTech ընկերության պատվաստանյութը, որը հաստատված է 16-ից բարձր տարիքի անձանց համար, նույնպես փորձարկումներ է անցնում մինչև 12 տարեկան երեխաների շրջանում, այդ թվում՝ 6 ամսական երեխաների:

Moderna-ի պատվաստանյութը ներկա պահին հաստատված է 18-ից բարձր տարիքի անձանց համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում