«Հավասարակշռված և ամեն ինչ հաշվի առնող որոշում է». Թունյանը՝ «Միր» քարտերի արգելքի մասին

«Հավասարակշռված և ամեն ինչ հաշվի առնող որոշում է». Թունյանը՝ «Միր» քարտերի արգելքի մասին

«Մեդալը երկու կողմ ունի։ Եթե մենք «Միր»-ի ու մնացած պատժամիջոցների հետ կապված որևէ քայլ չենք կատարում: Դա ինչպե՞ս կազդի, եթե կատարում ենք». այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե այս որոշումն ինչպես կազդի տնտեսության և ռեզիդենտների վրա։

Ըստ Թունյանի՝ շատ դեպքերում բանկային համակարգը եթե փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացած վիճակում, ինչը լուրջ խնդիրներ կստեղծի․

«Իմ կարծիքով՝ ՀՀ-ն այսօր շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրում, ու «Միր»-ի քարտերի սպասարկումը (բացի «ՎՏԲ» բանկից) բանկերում արգելելու որոշումը լուրջ, հավասարակշռված և ամեն ինչ հաշվի առնող որոշում է»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում