Ինչու՞ Պուտինը որոշեց ընկերություն անել վարչապետ Փաշինյանի հետ
Դեռ երեկ համացանցում հայտնվեցին լուրեր այն մասին, որ վերջերս Պուտինը և վարչապետ Փաշինյանը բավականին մտերմացել են: Շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչը պատճառ դարձավ ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի հարաբերությունների լավացման ու մտերմության համար:
Գաղտնիք չէ, որ ՌԴ նախագահը խարիզմատիկ անձնավորություն է, ով նաև մեծ հարգանք ունի բնավորությամբ ամուր ու մեծ կամքի տեր մարդկանց հանդեպ:
Իսկ վերջին 2 տարվա ընթացքում՝ թե՛ Հեղափոխության օրերին, թե՛ այս ընթացքում և թե՛ սեպտեմբերի 27-ից Արցախի սահմանին սկսված պատերազմից մինչ այսօր վարչապետ Փաշինյանը դրսևորել է կամային բարձր հատկանիշներ ու առաջնորդին բնորոշ վարքագիծ:
Վերջին տարիներին հետխորհրդային երկրներից, մասնավորապես Վրաստանն ու Ուկրաինան, մեղմ ասած երես թեքեցին Ռուսաստանից, իսկ մնացած երկրների առաջնորդներն արդեն ծերացել ու թուլացել են․ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դրա վառ ապացույցն է։
Հենց դա էր պատճառը, որ Ռուսաստանի նման գերտերության նախագահը որոշեց ընկերություն անել վարչապետ Փաշինյանի հետ։ Քանզի յուրաքանչյուր ոք կցանկանա իր կողքին ունենալ կամային բարձր հատկանիշներով օժտված դաշնակից ու ընկեր։
Կարծիքներ