ԵՄ-ն Ռուսաստանի համար լրացուցիչ պատժամիջոցներ ունի. Շառլ Միշել
Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ նախապատրաստվել են Եվրոպայի համար նվազագույն վնասով, և հիմա ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել՝ ճնշումը շարունակելու համար։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք չափավորեցինք առաջին պատժամիջոցներն այնպես, որ դրանք ավելի ցավոտ լինեին (ռուսական իշխանությունների – խմբ.) և ավելի քիչ արդյունավետ մեզ համար: Մենք պետք է շարունակենք ճնշումը՝ ուժերի հավասարակշռությունը փոխելու համար: Մենք այլ՝ լրացուցիչ պատժամիջոցներ ունենք»,- ասել է նա la Repubblica թերթին տված հարցազրույցում: Միշելը չի հստակեցրել, թե ինչ նոր միջոցներ է քննարկում ԵՄ-ն, սակայն նշել է, որ մինչ այժմ Եվրոպան կարողացել է «հանկարծակիի բերել» Մոսկվային: Նա հավելել է, որ հույս ունեն շարունակել դա: Նրա խոսքով, եվրոպացի առաջնորդներն ուկրաինական իրադարձություններից հետո հայտնաբերել են «նոր գիտակցություն և մտածելակերպի փոփոխություն»:
«Մենք որոշել ենք, որ ազգային հարցերը, ինչպիսիք են էներգետիկան և պաշտպանությունը, կլուծվեն եվրոպական ինքնիշխանության ոգով», – ասել է Միշելը։
Կարծիքներ