Իսրայելը պարտավոր է խուսափել քաղաքացիական անձանց մահից. Հարրիս
ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսը Գազայի հատվածում գտնվող Ալ-Թաբիին դպրոցի վրա իսրայելական հարվածից հետո ասել է, որ հրեական պետության իշխանությունները պարտավոր են խուսափել քաղաքացիական զոհերից։
«Եվս մեկ անգամ չափից շատ խաղաղ բնակիչներ են սպանվել: Իսրայելն իրավունք ունի գործելու ահաբեկիչների դեմ, ինչպիսին ՀԱՄԱՍ-ի անդամներն են: Բայց, ինչպես ես բազմիցս ասել եմ, նա կարևոր պարտավորություն ունի խուսափել քաղաքացիական անձանց մահից»,- ասել է Հարիսը:
Կարծիքներ