Իլոն Մասկի ընկերությունը մինչև աշուն ինտերնետով կծածկի ամբողջ մոլորակը

Իլոն Մասկի ընկերությունը մինչև աշուն ինտերնետով կծածկի ամբողջ մոլորակը

Starlink-ը մտադիր է մինչև աշուն ամբողջ աշխարհն ապահովել արբանյակային ինտերնետով: Հաղորդում է Reuters-ը:

Starlink-ի ծրագրերի մասին հայտարարել է SpaceX-ի նախագահ Գվին Շոտվելը:

«Մենք հաջողությամբ տեղակայել ենք շուրջ 1800 արբանյակ, և երբ այս բոլոր արբանյակները հասնեն իրենց աշխատանքային ուղեծրին, մենք կունենանք շարունակական գլոբալ ծածկույթ»,- ասել է Շոտվելը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը մտադիր է սեպտեմբերին ամբողջ մոլորակի վրա հասնել ինտերնետի լայնածավալ ծածկույթի:

Իլոն Մասկի ընկերության գլխավոր մենեջերն ասել է, որ այդ ժամանակ կորպորացիան կզբաղվի տարբեր երկրներում հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու թույլտվություն ստանալու հարցերով: Shotwell-ի գնահատմամբ, Starlink-ը մտադիր է տիեզերք արձակել 12,000 արբանյակ: Ծրագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար:

Ներկայումս Starlink-ը թեստային ձևաչափով կապի ծառայություններ է մատուցում 11 երկրի բաժանորդների: Համաշխարհային ցանցի նախագծի արբանյակների դեբյուտային խումբը մեկնարկել է 2019-ի մայիսին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում