Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենի

Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենի

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի»  նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են  փոխանակվել կոմբինատում առկա  վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և  կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն դրական արդյունքներ։ Երկուստեք կարևորվել է ՏԿԵ նախարարության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում