Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը թուլացած և նվաստացած է համաշխարհային ասպարեզում
ԱՄՆ-ը նվաստացած է համաշխարհային ասպարեզում և շարունակում է թուլանալ՝ կապված Ամերիկայի ներկայիս նախագահ Ջո Բայդենի քաղաքական կուրսի հետ։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի նախկին առաջնորդը, ով կրկին առաջադրվելու է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից։
Թրամփը Այդահոյի ընտրողներին հորդորեց «հստակ ուղերձ հղել աշխարհին», որ սա իրենց երկիրն է և Թրամփի երկիրն է։ «Մենք միասին աշխատելու ենք սրա վրա, մեծ ենք դարձնելու, մեր երկիրը ավելի լավն ենք դարձնելու, քան երբևէ,- համոզված է հանրապետականը,- մենք տեր ենք կանգնելու մեր արժեքներին, հետ ենք վերցնելու մեր ազատությունը. «Չորս տարի առաջ մենք ունեինք ամենամեծ երկիրը, իսկ հիմա մեր երկիրը ծիծաղի առարկա է բոլորի համար»:
Կարծիքներ