Չինաստանի ԿԲ-ն ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը

Չինաստանի ԿԲ-ն ներկայացրել է ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը

Չինաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Դրամագետների համար պատրաստվել է ժետոնների  տասը հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը  վճարման  պաշտոնական միջոց է և կարող ընդունել ՉԺՀ-ի ցանկացած ֆինանսական հաստատություն: Դրանցից չորսը ոսկուց են, իսկ մյուս վեցը՝ արծաթից։ Բացի այդ, կենտրոնական բանկը նվեր է պատրաստել  երկրի բնակիչների համար: Դրանք պղնձի համաձուլվածքից պատրաստված երկու մետաղադրամներ են, որոնք շրջանառության մեջ կմտնեն առաջիկա օրերին։

Թանկարժեք հուշադրամների դիմերեսին պատկերված է 24-րդ  ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական խորհրդանիշը, որը զարդարված է Չինական Մեծ պատի պատկերներով և ձյան փաթիլներով:

Դարձերեսին  խաղերի  ծրագրում ներառված  մարզաձևերի գծապատկերներն  են և թալիսմանները։

Ինչ վերաբերում է պղնձե մետաղադրամներին, ապա անվանական արժեքից բացի, այնտեղ առաջիկա ձմեռային մարզահանդեսի տարբերանշանն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում