Սիրիայի տարածքից երեք հրթիռ է արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ
Շաբաթ երեկոյան երեք հրթիռ է արձակվել սիրիական տարածքից Գոլանի բարձունքների ուղղությամբ, որը գտնվում է սիրիական Կունեյտրա նահանգի սահմանին։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ երկու հրթիռ ընկել է Հորդանանի, մեկը՝ Գոլանի տարածքում։
Ականատեսների վկայությամբ՝ Գոլանի բարձունքների այն հատվածում, որտեղ ընկել է հրթիռը, անվտանգության ազդանշաններ են լսվում։ Հրթիռակոծության պատճառած հնարավոր վնասների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ