Արտակ Գալստյանի կնոջն ազատ արձակելու որոշումը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ. Ավինյան

Արտակ Գալստյանի կնոջն ազատ արձակելու որոշումը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ. Ավինյան

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կնոջ խափանման միջոցի փոփոխությունը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդ դատական նիստն անկախ է եղել քաղաքական պրոցեսից։ Մենք ունենք 5 քաղաքական ուժեր, որոնք անցել են Երևանի ավագանի, և ամեն մի ուժ իր դիրքորոշումը հրապարայնորեն ինչ-որ մի փուլում հայտնել է։ Ակնհայտ էր, որ այնտեղ միասնության որևէ եզր գտնել չէր լինի, որովհետև այնտեղ նույնիսկ մի քիչ ապաքաղաքական խոսակցություններ էր գնում։ Մենք և «Հանրապետություն» կուսակցությունները կազմել ենք դաշինք գաղափարական հենքի վրա։ Այդ քրեական գործով տեղի են ունեցել այլ դատական նիստեր ևս, որտեղ այլ որոշումներ են կայացվել, այսինքն՝ կալանքներ են երկարարձգվել։ Ոչ մի պայմանավորվածություն չի եղել և չի էլ կարող լինել»,- ասել է Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում