Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային փոխգործակցության հռչակագիր են ստորագրել
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպել են Կրեմլում և ավելի քան չորս ժամ տևած բանակցություններից հետո ստորագրել են Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Բանակցություններում արծարծված թեմաներից են եղել Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը։
Պուտինը հիշեցրել է, որ Ալիևի այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախաշեմին։ Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ այս կարգավիճակով Ռուսաստան է այցելում 48-րդ անգամ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կարևորվել է բարձր մակարդակի եռակողմ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը:
Կարծիքներ