ՀՀ ԱԳ նախարարն ու Օտտո Լուխթերհանդթը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին ու միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Թոմաս Շրափելը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Արարատ Միրզոյանը և Օտտո Լուխթերհանդթը քննարկել են Արցախի դեմ 2020թ.-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:
Կարծիքներ