Բարոյական նույն արժեհամակարգը կիսող Հովիկ Աղազարյանի ու Թագուհի Թովմասյանի վարքը հիշեցնում է հայտնի կրծող կենդանուն. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Պատահական չէ, որ Թագուհի Թովմասյանը լծվել է Հովիկ Աղազարյանի պաշտպանությանը՝ նույն բարոյական արժեքների կրողն են, փակ նիստերից արտահոսք անող են։
«Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ Թագուհի Թովմասյանը ձայնագրել էր վարչապետին ու հետագայում տրամադրել Սերժ Սարգսյանին, ով փորձեց ձայնագրությունն օգտագործել 2021թ-ի քարոզարշավի ժամանակ, բայց ինչպես միշտ՝ խիարը թարս բուսնեց։
Բարոյական նույն արժեհամակարգը կիսող Հովիկ Աղազարյանի ու Թագուհի Թովմասյանի վարքը հիշեցնում է հայտնի կրծող կենդանուն։
Ինչ վերաբերում է իմ մասին Թագուհի Թովմասյանի կեղծ հրապարակումներին՝ արդեն կա դատարանի նախադեպային որոշում, որով ապացուցված է, որ որևէ կայքի հետ առնչություն չունեմ։ Մեծահոգաբար չեմ ստիպում Թովամասյանին դատարանում ապացուցել ինձ վերագրված կեղծիքը, հակառակ դեպքում շատ տխուր պատկեր կստացվի»։
Կարծիքներ