Հայաստանի տարբեր մարզերում արգելափակումից դուրս է բերվել 15 ավտոմեքենա

Հայաստանի տարբեր մարզերում արգելափակումից դուրս է բերվել 15 ավտոմեքենա

Հունվարի 20-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհին,  Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Եղիպատրուշ-Քուչակ ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում