Ուկրաինայում ներկրվող գազը թանկացել է չորս անգամ
Ուկրաինա ներմուծվող գազի գինը մեկ տարում քառապատկվել է՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 730,6 դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը` վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարարությանը։
«Հաշվարկվել է գազի ներմուծման միջին մաքսային արժեքը, որը ձևավորվել է դրա մաքսազերծման ժամանակ, երբ ներմուծվել է Ուկրաինայի տարածք 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, որը կազմում է 19261,6 գրիվնա կամ 730,6 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի համար։ »,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին, 2020 թվականի նոյեմբերին դրա միջին արժեքը հազար խորանարդ մետրի համար կազմել է 182,5 դոլար։ Այսպիսով, մեկ տարում Ուկրաինա ներմուծվող գազի գինը քառապատկվել է։
Կարծիքներ