Տոնգա արշիպելագի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսում՝ Տոնգա թագավորության ափերի մոտ, 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նուկուալոֆայից 489 կմ հարավ՝ մոտ 22 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 60 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։
Կարծիքներ