Ինչեր են կառուցվում Սյունիքի մարզում. Փաշինյանի հրապարակած հերթական տեսանյութը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով:
Այս անգամ տեսանյութում նշվում է, որ Մեղրի քաղաքը կունենա նոր զբոսայգի՝ 4178 քմ տարածքով: Ծրագրի արժեքը 39,9 մլն դրամ է, որից պետության ֆինանսավորումը՝ 17,9 մլն դրամ:
Հիմնանորոգվում է Մեղրիի ամենաշատ սան ունեցող մանկապարտեզը: Ծրագրի արժեքը 336,8 մլն դրամ է, որից «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորումը 117,9 մլն դրամ է, իսկ պետությանը՝ 218,9 մլն դրամ:
Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ մանկապարտեզում կտեղադրվի նաեւ արեւային էներգիայի համակարգ: Մանկապարտեզի շենքը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է 1988 թվականին:
Կհիմնանորոգվի Քաջարան-Մեղրի 10 կմ ճանապարհը: Այն վերջին անգամ հիմնանորոգվել է 1990-ականների վերջին: Պայմանագրի արժեքը՝ 1 մլրդ 12 մլն դրամ է, աշխատանքների ավարտը այս տարի:
Մ-2 մայրուղուն հարող տարածքում կառուցվել է բերքի իրացման շուկա:
Բարեկարգվում են Մեղրիի մաքսակետին կից ավտոկայանատեղիները:Շուկայի եւ կայանատեղիի արժեքը 81,1 մլն դրամ, որից պետության ֆինանսավորումը՝ 48,4 մլն դրամ:
Ագարակում կառուցվում է 4 ջրավազան, 1-ը բարեկարգվում է:
Կոռոգվի 100 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Ծրագրի արժեքը 68,5 մլն դրամ:
Կարծիքներ