Տիմատիի սիրելին մեկնաբանել է Black Star-ից հեռանալու նրա որոշումը. զույգի մոտ ամեն ինչ հարթ չէ

Տիմատիի սիրելին մեկնաբանել է Black Star-ից հեռանալու նրա որոշումը. զույգի մոտ ամեն ինչ հարթ չէ

Երեկ հայտնի է դարձել, որ Տիմատին որոշել է լքել Black Star ապրանքանիշը, որը հիմնել է 14 տարի առաջ։ Ռեփերն ակնարկել է, որ ընկերության քաղաքականությունը դադարել է բավարարել իրեն։   

Արտիստը հայտարարել է, որ ընկերությանն այլեւս առնչություն չի ունենա եւ ծրագրում է սեփական գործը սկսել։ Նրան չի վախեցնում ամեն ինչ նորիս սկսելու անհրաժեշտությունը։ Տիմատին վստահ է, որ ցանկության դեպքում կկարողանա նույնիսկ մրցունակ հսկայի ստեղծել, ինչպիսին Black Star-ն է։

Երբ հայտնի է դարձել ռեփերի որոշման մասին, շատերն են ցանկացել լսել նրան սիրելիի մեկնաբանությունը։ Անաստասիա Ռեշետովան նշել է, որ աջակցում է իր որդու հորը: «Ամեն ինչ ուղղված է լավին»,- կարծում է մոդելը՝ նշելով, որ երկար է սպասել այդ պահին։

Միայն թե տեղեկություններ են շրջանառվում, որ զույգի մոտ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Ինքնամեկուսացման ռեժիմից հետո նրանք հանգստանալու են մեկնել տարբեր երկրներ։ Անաստասիա Ռեշետովան որդու՝ Ռատմիրի հետ մեկնել է Սեն Տրոպե։ Իսկ ռեփերը դստեր՝ Ալիսայի, Ֆիլիպ Կիրկորովի ու նրա երեխաների հետ Հունաստան է ուղեւորվել։

Իրավիճակի նկատմամբ հետաքրքրությունը թեժացնում է նաեւ մոդելը։ Նա ակնարկել է, որ իր կյանքի վերջին մի քանի ամիսները լարված են եղել։ Աստղն Instagram-յան էջում ակնարկել է, որ հոգնել է բոլորից եւ երազում է լավ քնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում