Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է իր հասցեին Գեղամ Մանուկյանի կողմից հնչող քննադատությանը:
«Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել:
Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին:
Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»,- գրել է նա:
Նշենք՝ պատգամավոր ԳԵղամ Մանուկյանն իր էջում հրապարակել է Չախոյանի հարցազրույցի մի հատվածը և դաշնակցական շրջանակների արձագանքը: Հարցազրույցի նշված հատվածում Չախոյանը նշում է, թե անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի հաստատման մասին է, ոչ թե տարածքներ զիջելու: Այնուհետ՝ դաշնակցական շրջանակների տեսանյութում ասվում է, թե այդ հայտարարությունը ծայրեծայր սուտ է:
Կարծիքներ