Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմում կորուստներ չկան. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմում կորուստներ չկան. ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում