Ադրբեջանում ինձ թշնամի են հայտարարել. սպառնում են նաեւ երեխաներիս. Վիտալի Միլոնով
«Ադրբեջանցիները նամակներ են ուղարկում, որոնցում սպառնում են ինձ եւ իմ երեխաներին։ Պատկերացնու՞մ եք սպառնում են նաեւ երեխաներիս։ Սպառնում են, որովհետեւ ճշմարտությունը հայերի կողմն է։ Ճշմարտությունը այն է, որ տեռորիստ Ալիեւը եւ Էրդողանը պայթեցրել են Շուշիի եկեղեցու գմբեթը, ռմբակոծել ծննդատները, գնդակահարել անպաշտպան գերիներին, գլխատել մարդկանց։ Ու սրանից հետո որեւէ իրեն հարգող մարդ պետք է լռի՞։ Երեխաներին սպառնացողը եւ նման արարքներ անող կենդանիները պետք է ոչնչացվեն»:
«Ադրբեջանում հայտարարել են ինձ թշնամի։ Ես չէի ցանկանա երբևէ լինել Ադրբեջանի բարեկամ այն ամենից հետո, ինչ ես տեսել եմ Լեռնային Ղարաբաղում։ Երեխաներին ֆոսֆորային քիմիական զենքով վառող, անպաշտպան գերիներին գնդակահարող, ծերերին սպանող Ալիևյան ռեժիմին ես թշնամի եմ։ Ես հպարտ եմ։ որ ինձ նրանք թշնամի են համարում, քանի որ ցանկացած նորմալ մարդ պետք է թշնամի լինի Ալիևի և Էրդողանի տեռորիստներին։ Իսկ ո՞վ է ՌԴ-ում բարեկամ Ալիևին և Էրդողանին։ Միայն մի քանի ծախված արարածներ, որոնց անունները բոլորին հայտնի են». ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով
Կարծիքներ