Զենքի ամերիկյան արտահանումը վերջին ֆինանսական տարում նվազել է 21 տոկոսով
ԱՄՆ-ի՝ ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքներն արտասահմանին վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին, ընկել Է 21 տոկոսով՝ հասնելով 138 միլիարդ դոլարի: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
Նախորդ ֆինանսական տարում ԱՄՆ-ի զենքի արտահանումը կազմել Է 175 միլիարդ դոլար:
Ինչպես նշում են դիտորդները, նվազումը մասամբ կարող Է կապված լինել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Սաուդյան Արաբիային հարձակողական սպառազինության մատակարարումը մերժելու հետ, որը կարող Է օգտագործվել եմենյան հուսիների դեմ:
Էր Ռիադի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի ավիահարձակումները Եմենի վրա մեծ թվով զոհերի են հանգեցնում խաղաղ բնակչության շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ