Պեսկովն արձագանքել է ՌԴ տարբեր մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին լուրերին
Ավելի վաղ համացանցում լուրեր էին հայտնվել, որ ՌԴ-ի մի շարք շրջաններում կարող է ռազմական դրություն սահմանվել, իսկ զորակոչային տարիքի տղամարդկանց մարտի 8-ից հետո կարգելեն լքել Ռուսաստանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սուտ է անվանել ռուսական մի շարք շրջաններում ռազմական դրություն մտցնելու և տղամարդկանց արտասահման մեկնելն արգելելու մասին լուրերը:
«Ոչ, դրանք սուտ լուրեր են, սոցցանցերում է և այլ տեղերում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Պետք է ուշադիր լինել և չդառնալ ասեկոսեների ու խաբեության զոհ»,– ասել է Պեսկովը։
Կարծիքներ